Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 9

:
Armenian - 2018
1 Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։
2 Առաջին բնակիչները, որ բնակվում էին իրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։
3 Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։
4 Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային,
5 Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները,
6 Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի,
7 Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդու՝ Օդուայի որդու՝ Մեսուղամի որդի Սալլուն,
8 Հերոամի որդի Հեբնիան, Մաքրիի որդու՝ Օզիի որդի Էլան, Հեբնիայի որդու՝ Ռագուելի որդու՝ Սափատիայի որդի Մեսուղամը
9 և նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամենը ինը հարյուր հիսունվեց մարդ։ Այս բոլոր մարդիկ իրենց տոհմերի գլխավորներն էին։
10 Իսկ քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը և Հաքինը,
11 Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան,
12 Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։
13 Նրանց եղբայրներն իրենց ազգատոհմերի գլխավորներն էին՝ հազար յոթ հարյուր վաթսուն քաջազուն մարդիկ Աստծու տան ծառայության գործում։
14 Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան,
15 Բակբակուրը, Արեսը, Գաղաղը և Ասափի որդու՝ Զեքիրի որդու՝ Միքիայի որդի Մաթանիան,
16 Եդիթունի որդու՝ Գաղաղի որդու՝ Սեմայիայի որդի Աբդիան, և Եղկանայի որդու՝ Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոփաթացիների գյուղերում։
17 Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։
18 Մինչև այսօր թագավորի դռան վրա՝ արևելյան կողմում, Ղևիի որդիների բանակատեղիից սրանք են դռնապանները։
19 Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։
20 Եղիազարի որդի Փենեհեսը նախկինում նրանց գլխավորն էր, և Տերը նրա հետ էր։
21 Մասեղամիայի որդի Զաքարիան ժողովի վրանի մուտքի դռնապանն էր։
22 Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամենքը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվեցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում։
23 Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։
24 Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։
25 Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ,
26 որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները, իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված։
27 Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։
28 Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։
29 Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։
30 Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։
31 Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սեղղումի անդրանիկ որդին էր, զբաղվում էր տապակների մեջ պատրաստվող բաները հսկելով։
32 Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից էին լինում առաջավորության հացի վերակացուները, որպեսզի այն պատրաստեն ամեն շաբաթ։
33 Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում և ուրիշ ծառայություններից ազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։
34 Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։
35 Գաբավոնում բնակվում էր Գաբավոնի հայրը՝ Հեիելը։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։
36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,
37 Գեդոր, Աքիով, Զաքարիա և Մակեղոթ։
38 Մակեղոթը Սամաամի հայրն էր. սրանք բնակվում էին հենց իրենց եղբայրների դիմաց՝ Երուսաղեմում, իրենց եղբայրների հետ։
39 Ները Կիսի հայրն էր. Կիսը Սավուղի հայրն էր. Սավուղը Հովնաթանի, Մեղքիսավեի, Աբինադաբի և Եսբաաղի հայրն էր։
40 Հովնաթանի որդին էր Մերիբաաղը. Մերիբաաղը Միքայի հայրն էր։
41 Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ։
42 Աքազը Հովարայի հայրն էր. Հովարան Գաղեմեթի, Ազամոթի և Զամբրիի հայրն էր. Զամբրին Մոսայի հայրն էր.
43 Մոսան Բանաայի հայրն էր։ Նրա որդին էր Ռափայիան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։
44 Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։